Այն, ինչ այս օրերին անում ենք թիկունքում գտնվողներս ի սատարւմն մեր բանակի, մի կաթիլ է սոսկ այն մեծ, ծով գործերի համեմատ, որ անում են սահմանին կանգնած մեր քաջ հայորդիները: Փառք ու պատիվ նրանց, մեր զինվորական ղեկավարությանը:
Սակայն վտանգը չի վերացել, այն ցանկացած պահի կարող է կրկին ահագնանալ: Իսկ դրա կանխումը կամ դյուրությամբ հաղթահարումը կախված է այն բանից, թե մենք, որպես ազգ, որ չափով ենք միաբան: Եվ մենք ուղղակի պարտավոր ենք սրբությամբ պահպանել այսօրվա մեր միաբանությունը: Մենք պիտի այնպես անենք, որ մարտի դաշտում ընկած զինվորի մայրը, հայրը, քույրը, զավակը միշտ զգան պետության, շրջապատի, մեր բոլորի հոգածությունը: Դա մեր՝ ապրողներիս պարտքն է, և պիտի արժանապատվորեն հատուցենք մեր պարտքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել