Պանարմենիան Մեդիա Գրուպը, որի մեջ մտնում են Արմենիա հեռուստաընկերությունը, ATV-ին, Արմնյուզը, Պանարմենիան TV-ին (ԱՄՆ), tert.am և blognews.am կայքերը, Ռադոջանն ու Լավ Ռադիոն, իրենց աշխատանքների հիմնական տեղակայումը տեղափոխում են Ստեփանակերտ: Մենք Արցախի մայրաքաղաք ենք ուղարկում նաև մեր շարժական կայանը, որը կմիանա Հանրային Հեռուստատեսության` արդեն տեղում աշխատող կայանին և Ստեփանակերտը ամուր կկապի ողջ աշխարհին: Ստեփանակերտից եթեր կհեռարձակվեն մեր կարևորագույն նախագծերը: Այնտեղ կաշխատեն մեր լավագույն մեկնաբաններն ու լրագրողները: Արցախի մայրաքաղաքում կլինեն հայտնի հեռուստաատղերը: Մեր նպատակը մեկն է` ոչ ոք չի կարող սպառնալ Արցախին և չի կարող վախեցնել Ստեփանակերտին: Սպառնալիքներն ու կրակոցները, դիվերսիաներն ու հարձակումները մեզ դարձնում են ավելի միասնական ու ավելի ամուր: Մենք պահելու ենք Արցախի թիկունքը և ճակատը, Ստեփանակերտն ու սահմանը: Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք: 


Այս պահին Արցախ են մեկնում Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դոմինո և Ֆուլ հաուզ նախագծերի աստղերը, Բարի լույս նախագծից` Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանը, Արմնյուզ և Աթիվի հեռուսաալիքների հայտնի դերասաններն ու հաղորդավարները, Արմքոմեդի նախագիծը:
#NKpeace #KarabakhNow

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել