Հայկական զինուժը հակառակորդի առաջխաղացումը կանխելու ու հետ շպրտելուց բացի մի քանի ուղղություններով այնպիսի դիրքային առավելություններ են ստացել, ինչը հնարավորություն է տվել շփման գծի որոշ հատվածներում հարվածներ հասցնել հակառակորդի, այսպես կոչված, սնուցման հանգույցներին:

ՊՆ խոսնակն արդեն հայտնել է, որ ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք փորձել են տեղափոխվել առաջնագիծ:

Այս պահին առաջնագծում հայկական զինուժի առավելությունն ապահովելուն ուղղված լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում բոլոր ուղղություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել