Ինչ էր ուզում անել Ալիեւը Ղարաբաղաադրբեջանական հակամարտության ընթացքում նման նախադեպը չունեցող ռազմական ագրեսիայով։ Ադբեջանի զինուժն ամենայն հավանականությամբ ցանկանում էր հյուսիսից եւ հարավից ճեղքել ռազմաճակատի գիծը եւ կայծակնային արագությամբ առաջ գալ։ Բայց մեր զինվորները կարողացած ձախողել նրանց պլանները, մեծ կորուստների գնով երկու ուղություններով կասեցվեցին նրանց գրոհները։ Ադրբեջանը երբեք այսքան զինտեխնիկա չէր օգտագործել, խփում էին ամեն ինչով։ Եւ կարծես թե, հաստատվում է, որ նրանց կողմից գործողություններին մասնակցում էին նաեւ թուրք վարձկաններ։ Այդպես էր նաեւ 2014 օգոստոսի դիվերսիոն գործողությունների ժամանակ։ Դիվերսիան իրականացրած զինյալները պատրաստվել էի Թուրքիայում, իսկ նրանց գործողությունները կառավարում էին թուրք հրահանգիչ-սպաները։ Հիմա ակնհայտ է դառնում Ադրբեջանի զինուժի ձախողումները, մի քանի հարյուր զոհեր ունեն նրանք, ռազմադաշտում թողած տասնյակ դիակներ, զինտեխնիկայի հսկայածավալ կորուստ։ Չի բացառվում, որ նրանց պաշտապանության նախարարին ազատեն աշխատանքից, որովհետեւ հայկական զինուժի ճնշումներին նրանք արդեն չեն կարողանում դիմակայել եւ կարելի է նաեւ ենթադրել որ հայկական զինուժն առաջ կգնա որոշ ուղղություններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել