Ռազմաճակատում թեժ մարտերը շարունակվում են։ Հաշվի առնելով դրանց ինտենսիվությունն ու տեղանքի առանձնահատկությունները, կորուստների մասին տվյալների ճշտումը ժամանակատար է։ Այդուհանդերձ, հնարավոր եղավ ճշտել հակառակորդի կորուստները՝ ժամը 11։00-ի դրությամբ, իսկ հայկական կողմի տվյալները երեկվանն են։ Այս տվյալները հաստատել են նաև ՊՆ-ի մեր աղբյուրները։

Այսպիսով, հակառակորդը կորցրել է 20 տանկ, 6 զրահամեքենա, որոնցից մեկը՝ ՀՄՄ, 2 ՄՄ-21 Գրադ, 2 միավոր փողային հրետանի, 2 ուղղաթիռ, 3 ԱԹՍ և մինչև 300 զինվոր ու սպա։

Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական տվյալները կազում են 18 զոհ, 1 տանկ և 3 բեռնատար մեքենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել