-Եթե անձը որոշել է նվիրել իր արյունը, ապա նա պետք է լինի 18 տարին լրացած, հիվանդացած չլինի դեղնախտով, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինի Հայաստանից, լինի առնվազն 55 կգ, եթե իգական սեռի ներկայացուցիչ է, և 65կգ՝ եթե արական սեռի ներկայացուցիչ է, վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինի:
- Ամենատարածված արգելքներնից է նաև` ատամի հեռացումը (10 օր), դաջվածքն ու ասեղնաբուժությունը (1 տարի), անգինան, գրիպը, սուր շնչառական հիվանդությունները (1 ամիս ապաքինվելուց հետո), դաշտանը (5 օր), աբորտը (6 ամիս), հղիությունը և լակտացիան (1 տարի ծննդաբերությունից հետո, 3 ամիս լակտացիայի ավարտից հետո), ալերգիկ հիվանդությունների սրացումը (2 ամիս), սրսկումները:
- Դոնորներից առանց կյանքի և առողջության վտանգի միանգամից կարելի է վերցնել 450 մլ. արյուն, սակայն առաջին անգամ վերցնում են 350-380 մլ.: Արյուն հանձնելուց հետո խորհուրդ է տրվում կրկին հանձնել ոչ շուտ, քան 60 օրից:
Հ.գ.
Սա բոլոր ցուցումները չէ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել