Aravot.am
-ը գրում է.

Այսօր Արցախում սպանված տասներկուամյա Վաղինակ Գրիգորյանը դեպքի ժամանակ եղել է դպրոցի բակում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Մեր տեղեկություններով, վիրավորվածներից մեկն էլ սպանված տղայի եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել դպրոց գնալու ճանապարհին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել