«Վերնատուն» գրական ակումբը՝ հայ գրողների առաջին միավորումներից մեկն էր, որը ստեղծվեց Հովհաննես Թումանյանի ջանքերով 1899 թվականին և գործում էր Թիֆլիսում: Նրա մասնակիցները հավաքվում էին Թումանյանի բնակարանի վերջին՝ չորրորդ հարկում, և հենց այստեղից էլ առաջացել էր միավորման անվանումը՝ «Վերնատուն»: Մշտական անդամներից բացի, որոնցից էր նաև Նիկոլ Աղբալյանը, «Վերնատան» հանդիպումներին մասնակցում էին Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլ անվանի գործիչներ։
«Վերնատունը» գործեց մինչև 1908 թիվը, իսկ հետագայում, 1912-ին, հենց այդ միավորման հենքի վրա Թիֆլիսում հիմնադրվեց Հայ գրողների կովկասյան ընկերությունը՝ փաստացի հայ գրողների առաջին միությունը, որի նախագահը նույնպես Հովհաննես Թումանյանն էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=972995422814990&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել