Այսօր ապրիլի մեկն է` հումորի միջազգային օրը,  իսկ ռադիոհաղորդավար Անկա Սարիբեկյանի համար, այն կրկնակի տոն է, քանի որ 4 տարի առաջ 90.7 հաճախականության ներքո ձեզ ներկայացավ Ռադիո Ջան ռադիոկայանը: Օրն ուրբաթ է իսկ շաբաթն ամփոփում ենք տոնական տրամադրությաամբ և այսօր տաղավարում սիրով հյուրնկալել ենք երգիչ, դերասան Նարեկ Բավեյանին:

- Ինչպես է սկսվում առավոտը ձեզ մոտ, եթե իհարկե առավոտյան արթնացողների դասին եք պատկանում:

- Նախ ողջույն սիրելի Անկա, շնորհակալ եմ, որ այստեղ եմ և ցանկանում եմ շնորհավորել Ռադիո Ջան ռադիոկայանին 4 ամյակի կապակցությամբ մաղթել ձեզ բազում եթերներ և հավատարիմ ռադիոունկնդիրներ , իսկ ինչպես եմ սկսում առավոտս իհարկե բավականին վաղ սուրճով և նախաճաշով

- Գերազանց է, կարողանում եք վաղ արթնանալ և անգամ նախաճաշել: Նարեկ դուք ունեք ձեր տեղն ու դերը այս բազմազանության մեջ և բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում և եթե եթերներ ապա միանշանակ նորություններ այսօր ինչ անակնկալ ենք մատուցելու ձեր երկրպագուներին:

 - Այո սիրում եմ միշտ շատ աշխատել և այսօր պրեմիերա կլինի ձեր եթերում

 - Ինչպես է կոչվում երգը

- Հասել եմ: Հեղինակը ես եմ, իսկ տեսահոլովակը նկարահանել է Հարություն Խալաֆյանը:  Պետք է նշեմ, որ այս երգի հիման վրա նկարահանել ենք նաև տեսահոլովակ, այստեղ կլինի երգի պրեմիերան իսկ րոպեներ անց արմենիա թիվիի եթերից կներկայացնենք տեսահոլովակը:

- Շատ բարի միշտ շատ ճշտապահ և պատասխանատու Նարեկ ինչպես են ընթանում Դոմինո Սիդքոմում աշխատանքները

 - Հրաշալի ինչպես գիտեք նոր եթերաշրջան և բազմաթիվ նորություններ նոր կերպարներ և զարգացումներ

Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել