Exclusive

Հաղորդավարուհի Անի Դաշյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել է Մոսկվա, սպասում է իր առաջնեկին։ Հղիության 7 ամիսների ընթացքում լուրը խնամքով թաքցրած հաղորդավարուհին կյանքի կարևորագույն իրադարձության մասին բացառիկ անդրադարձը վստահել է BlogNews-ին։

Ապագա ծնողներն արդեն պարզել են փոքրիկի սեռը՝ տղա է, սակայն անվան ընտրության հարցում դեռ չեն կողմնորոշվել։ «Սեռի հարցում ամուսինս նախապատվություն չուներ, ես աղջկա մասին էի մտածում, սակայն Աստված ինչպես կամեցավ։ Կարևորը՝ առողջ բալիկ լինի,- ասաց ապագա մայրիկը՝ նշելով, որ ամուսնու ուշադրությունը չի փոխվել հղիության մասին իմանալուց հետո,- ամուսինս ինչպես ուշադիր էր մեր հարաբերությունների սկզբում, այնպես էլ՝ ամուսնությունից հետո և հղիության ընթացքում»։

Անին շեշտեց, որ շատ երջանիկ է։ «Զգացողություններս անբացատրելի են։ Իմ ներսում նոր կյանք է ձևավորվում։ Սկզբնական շրջանում ոչինչ չէի զգում, բացի վատ ինքնազգացողությունը, սակայն երբ բալիկս առաջին անգամ շարժվեց ու իր ներկայությունը զգացնել տվեց, սկսեցի հավատալ այդ հրաշքին։ Հիմա արդեն սպասողական փուլում եմ, շատ հաճելի սպասում է։ Մաղթում եմ, որ բոլոր կանայք վայելեն կյանքի այս բերկրանքը»,- ասաց նա։

Հաղորդավարուհին նշեց, որ շատ է կարևորում երեխայի հետ խոսելը. «Համոզված եմ, որ նրանք լսում են. չէ՞ որ ծնվելուց հետո երեխան միանգամից ճանաչում է մայրիկի ձայնը»։

Փոքրիկի ծնունդը նախանշված է հունիսի սկզբին։ Անին և ամուսինն արդեն զբաղվում են նրա համար գնումներ անելով։

BlogNews-ը շնորհավորում է զույգին և թեթև հղիություն մաղթում Անիին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել