Ապրիլի 5-ից «ATV» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանը։ Ստեղծագործական կազմը խոստանում է ավելի վայրենի կատակերգություն՝ զավեշտալի նոր իրավիճակներով։

Նոր եթերաշրջանում սիթքոմում հանդես կգա նաև դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ով ներկայանալու է որպես ցեղապետի կին։ Դերասանուհին նշել է, որ շատ է սիրում «Քարե դարդը», քանի որ այն պոզիտիվ, ուրախ սիթքոմ է։

«Հերոսուհիս մի քիչ մոտ է Էդիտայի կերպարին, քանի որ նրա պես հաշվենկատ, խորամանկ կին է։ Իմ միակ նախապայմանը եղել է հագուստի հետ կապված, պայմանավորվել ենք, որ իմ հագուստը որքան հնարավոր է փակ է լինելու։ Ուզում էի, որ որովայնի ու մեջքի հատվածները փակ լինեն։ Կարծում եմ՝ աղջիկների մայրը պետք է տարբերվի նրանցից։ Ինչքան էլ շատ սիրուն ու ջահել լինի, նա ցեղապետի կինն է, որը պետք է տարբերվի»,- ասաց Ալինան, ում մասնակցությամբ շատ հետաքրքիր, ինտրիգային զարգացումներ են սպասվում։

BlogNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում առաջին լուսանկարները՝ նկարահանման հրապարակից։

         

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել