ԱՄՆ-ում Ժակլին Բայերս անունով կինը վերջին 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ գլուխը շամպունով չի լվացել: Կնոջ խոսքերով՝ իր մազերն ավելի առողջ են դարձել:
Հրաժարվելով շամպունից՝ Ժակլինը նախ օգտագործել է մազերի լվացման առանց ֆոսֆատի պարագաներ, սակայն դրանք թանկ արժեին և, միևնույն է, պարունակում էին կասկածելի քիմիական տարրեր:
Ուստի Ժակլինը սկսել է գլուխը լվանալ բնական միջոցներով՝ ձվի դեղնուցով և եղինջով: Սակայն դրանք էլ ցանկալի արդյունքը չեն տվել:
Այդ ժամանակ Ժակլինը որոշել է ընդհանրապես չլվանալ գլուխը: Այդ ժամանակից ի վեր նրա մազերն ամրացել են և ավելի առողջ տեսք ձեռք բերել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել