Արտառոց նկարահանում՝ Գյումրու սգո սրահներից մեկումAravot.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու դրամատիկական թատրոնում ցուցադրվեց «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը, որի գլխավոր դերակատարներից մեկը գյումրեցի Մկրտիչ Արզումանյանն է՝ «Կարգին Մկոն»: Նա նաեւ ֆիլմի պրոդյուսերներից է:

Նախքան ֆիլմի ցուցադրումը՝ Մկրտիչ Արզումանյանն ու Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպեցին Գյումրու «Ջազ» ակումբում ու մի շատ հետաքրքիր, ծիծաղաշարժ դրվագ պատմեցին սգո սրահում կատարված նկարահանումից: Տիգրան Վիրաբյանն ասաց. «Երբ Մկրտիչ Արզումանյանը Գյումրիում է լինում, չի կարող նկարահանումը հանգիստ ու սովորական անցնել, Գյումրիում կուրյոզները շատ են: Մինասյան Լեւոնի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Բրավո Վիրտուոզ» ֆիլմի համար մի տեսարան էինք փորձում:

Մկրտիչ Արզումանյանը հանգուցյալ պիտի խաղար. ամենալուրջ դերը իրենն էր, գնացել ենք համապատասխան վայր՝ սգո սրահ, որպեսզի Մկրտիչ Արզումանյանը փորձի դագաղը համապատասխանո՞ւմ է, թե՞չէ: Հիմա փորձում ենք՝ հարցնում ենք ՝ ո՞րն ես հավանում. էս մեկը լավը չէ, էն մյուսը կողքերից մի քիչ սեղմում է, գալիս են մարդիկ՝ սգավորներ, որոնք որ իրոք ունեն հանգուցյալներ, դուռը ծեծում են, բացում է աշխատակիցը ու ասում է՝ կներեք մի 15 րոպեից եկեք էլի, ներսում դագաղ են փորձում: Դագաղի «պրիմեռկա» էինք անում»:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել