Նախ, երևի թե կմատնանշեի, որ դրական կերպարի տպավորություն է թողնում: Ինչպես ինքը խոստովանեց այսօր, «քաղաքագետ չի ու շատ բաներ դեռևս նոր է սովորում», հասկանում ես, որ անկեղծ է խոսում: Երևի թե դա էլ հենց նրանից է, որ «քաղաքագետ չի»: Ընդգծեմ մի փաստ, որ կարևորագույն հայտարարությունների հարցում զգացվում էր՝ հենց այդ գործոնի բացակայություն ունի ու հասկանալով դա՝ փորձում էր մտածել, նոր խոսալ, որ հանկարծ չասի, թե ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Հայաստանի հետ - այն, ինչ տեսա, կհաստատվի միայն այն դեպքում, եթե նա ստանձնած պարտավորվածություններն իրականացնի. ասել է թե՝ խոստումներ տալ բոլորը գիտեն, մնում է անել: Այդ դեպքում ես հաստատապես կարող եմ վստահեցնել, որ նա ավելի հայամետ դիրքորոշում ունի, քան ասենք նույն Սահակաշվիլին: Ամեն դեպքում մարդ-քաղաքական գործիչը բավականին դրական անձի համբավ վաստակեց ինձ մոտ ու հուսանք, որ դա կպահպանի հայանպաստ քաղաքականությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել