Լրագրողական բարեխղճության և հասարակական արձագանքի համար։

1. Որևէ դժբախտ պատահարի դեպքում, երբ քոմենթներն եմ կարդում, հաճախ լինում են դեպքեր, երբ ընթերցողները վերջին խոսքով վիրավորում եմ հոդվածի կամ տեսանյութի հեղինակին, առանց էթիկայի կամ քաղաքավարության։

2. Երբևէ չեմ նկատել, որ որևէ ընթերցող գնահատի լրագրողի աշխատանքը, որ հայտնվել է բարդ իրավիճակում, վեճերի թիրախում, վիրավորել են, վտանգի տակ է դրվել նրա կյանքը։

3. Հատկապես ողբերգությունների ժամանակ, երբ լրագրողը շան երեսի ջուր ունենալով փորձում է մեկնաբանություններ կորզել, կարդալը հեշտ է, երբևէ մտածել եք ինչպես է այդ տեքստը, հատկապես կադրը ստեղծվում։

4. Լրագրողի համար հեշտ չէ նկարահանել ու ներկայացնել ուրիշի դժբախտությունը, չափազանց բարդ է խոսել մարդկանց հետ, նկարահանել անհրաժեշտ կադրեր։

5. Իհարկե լրագրողների սխալները երբեմն աններելի են, նրանք տեղեկություն հաղորդող են, մթնոլորտ ստեղծող և իհարկե հասարակական կարծիքի հիմնական աղբյուրը, սակայն նրանք էլ մարդ են, զգացմունքներով, ապրումներով, անձնական ու համապետական խնդիրներով։

6. Հիշեք, որ դուք էլ նույնպիսի սխալներ կունենայիք, մի հերքեք, որովհետև այստեղ կա ժամանակի սղության, ստրեսային ապրումները թաքցնելու և ավելի մեծ ծավալի տեղեկություն հաղորդելու խնդիր, մի վիրավորեք։

7. Մի դատապարտեք լրագրողին, եթե նա պատմական չեպե չի արել, մի քննադատեք, եթե ընդամենը դեպքի վայրի հասցեն է շփոթել, ազգանունը խառնել, ավելի ըմբռնող եղեք, նրանք աշխատում են օրուգիշեր, չունենալով ոչ աշխատաքային օրեր, տոներ։ Եվ որ կարևոր է, գոնե հարգեք նրանց անձը, նրանք էլ ձեզ նման, ձեր քրոջ ու եղբոր նման մարդիկ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել