Ֆրանսիայում ամենակարևոր խանութներըը, դա հացեղենի խանութներն են: Նույնիսկ օրենք կա, որ նույնիսկ ամենահեռավոր ու ամենափոքրիկ գյուղերը ունենան հացի խանութներ ու ամեն օր ստանան թարմ հաց, նույնիսկ օրը երկու անգամ: Դե հիմնականում ամենաճանաչված թխվածքներն են վաճառվում՝ Կրուասանները, բուլկիները տարբեր միջուկներով, Բրիոշը, Բագետները:
Ասեմ ավելին ֆրանսիացի ոչ մոդել, ոչ հաշվապահ, ոչ ֆուտբոլիս, ոչ երաժիշտ, գրեթե ոչ մեկ չի պատկերացնում իր նախաճաշը առանց թարմ ու հոտավետ հացեղենի: Ու չնայած իրանք ամենաշատն են օգտագործում հացամթերքը, միևնույնա իրանք համարվում են ամենագեղեցիկ կառուցվածք ունեցող ազգերից մեկը: Սրա գաղտնիքը հաստատ Հայաստանում գտնվող հացի փռերը չեն, որտեղ աշխատում են ցածր աշխատավարձով, ոչ հիգենիկ պայմաններում, աշխատանքային օրվանից բավականին երկար: Այլ ամբողջովին հակառկը՝ դարերի ընթացում պատրաստվող ու չփոփոխվող բաղադրատոմսերով ֆրանսիական հացամթերքները իդիալական են դրաձել այնտեղի բնակիմիայական պայմանների հետ և միայն առողջություն կարող են պարգևել ֆրանսիացիներին, ֆրանսիացի հացթուխներն ու հացեղենի բիզնեսով զբաղվողները իրենց աշխատանքը հաճույքով և բարեխղճորենն են կատարում, քանի որ գիտակցում են, որ մարդկանց հիմնականում իրենք են առողջություն պարգևում:
Սիրեք ձեր աշխատանքը և զբաղվեք սիրելով... նամանավանդ եթե դուք սնունդի հետ կապ ունեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել