Այ ժողովուրդ ջան, սպանիք: Երբ բացում եմ Ֆեյսը, «յա Գարեգին Նժդեհ» վիճակներն ա: Վերջը ասեցի, ես էլ նայեմ: Հա դե երեւի տափակ ֆիլմ ա, բայց չեմ կարծում, որ ավելի տափակ քան միջին «գլոբալ» կինոպրոդուկցիան: Հա, անկապ ա, որ Նժդեհին խաղում ա ինչ-որ գողականներ խաղացած դերասան: Հա, էդ «յա Գարեգն Նժդեհ» երեւի մի քիչ նենց չի ասում: Հա, ես հումորին դեմ չեմ ու չեմ կարծում, որ հերոսները չեն կարող դառնալ դեմոտիվատորների հերոսներ: Հենց հերոսներն էլ դառնում են, եթե իրական կենդանի հերոսներ են: Արհեստական ստերիլ վիճակներ չեմ սիրում: Բայց, ուզում եք խփեք ինձ, ոչ մի տեեեենց խնդալու բան չտեսա: Ինձ թվում ա՝ հերթական զանգվածային խելագարություն մեջ ա հարգարժան ազգս: Եթե մի բան հայկական ա ու նոր ա, ուրեմն ապրիորի խնդալու ա: Իրոք, սպանիք բայց: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել