Վերջին ժամանակահատվածում Կոնգրեսում կատարվող իրադարձություններն ունեն ընդամենը մեկ պատճառ: 
Եթե այս 4-5 տարվա ընթացքում կային մի քանի նպատակներ, ապա դրանց մեծ մասի իրագործումից հետո հետագա նպատակների կոնկրետ հստակեցում այդպես էլ չեղավ:
Եթե դեռ մեկ տարի առաջ Կոնգրեսում ու ժողովրդի մեջ կար այն կարծիքը, որ դեռ կարող են արտահերթ ընտրություններ լինել, ապա ԱԺ հերթական ընտրություններից հետո այդ կարծիքը հօդս ցնդեց:
1. Քաղբանտարկյալները ազատ արձակվեցին (հետագայում նրանց մեծ մասը երես թեքեց շարժումից):
2. Ազատության հրապարակը ազատագրվեց (պայմանով):
3. Երկխոսությունը տեղի ունեցավ (կարճ ժամանակում տապալվեց):
4. Սերժ Սարգսյանից կորզեցին Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրումը վերսկսելու հայտարարությունը (վերջին հաշվով դա ոչ մի դրական տեղաշարժ չարձանագրեց):
5. Մասնակցեցին հերթական ԱԺ ու հրաժարվեցին հերթական նախագահական ընտրություններից (անորոշության մատնվեց արտահերթ ընտրությունների գաղափարը):
Վերջին մեկ տարվա Կոնգրեսի սխալը ոչ թե ԲՀԿ-ի հետ համագործակցելն էր, այլ սեփական քայլերը ԲՀԿ-ի հետ կապելն էր: 
Հուսանք, որ շատ մոտ ապագայում թե՛ ՀԱԿ-ը, թե՛ Տեր-Պետրոսյանը հանգամանալից պարզաբանումներ կտան ներկա իրավիճակի մասին ու հստակեցումներ կմտցնեն իրենց հետագա քայլերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել