Ծափահարություններ, նամակներ, ծաղիկներ, այս ամենն իհարկե ժամանակին վայելում էին բազմաթիվ երգիչ–երգչուհիներ։ Կար ժամանակ, երբ նրանք էկրաններից չէին իջնում, բայց դա միայն նախկինում էր։ Հիմա նրանց մասին չեն խոսում ու դրա պատճառն այն է, որ նրանք ոչ մի նորություն չունեն։ Համենայն դեպս, էկրաններից նրանք այլևս չեն երևում։ Slaq.am–ը ներկայացնում է «կորած-մոլորած» հայ երգիչ-երգչուհիներից մի քանիսին.
Երգչուհի Անահիտ Մանուկյանի «Երևան» երգը շատերը մինչ օրս կհիշեն: Տարիներ առաջ Անահիտ Մանուկյանը հեռացավ Հայաստանից. նրա բնակության վայրի մասին հայտնի չէ: Ըստ շրջանառվող լուրերի` երգչուհին հոգեկան շեղումներ ունի և այժմ հոգեբուժարանում է:
Աննա Արմենակյանի առավել հայտնի երգերից է «Ծաղկազարդը»: Նա արդեն մի քանի տարի է` բնակվում է ԱՄՆ-ում:
Երգչուհի Շպռոտի հիթերը շատ են: Շպռոտը` Անի Թովմասյանը, այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
«Շիկեր» խումբը մի քանի անգամ նոր կազմով հանդես գալուց հետո վերջնականապես անցավ պատմության գիրկը:
Երգչուհի Գոգան ևս բավականին ակտիվ գործունեությունից հետո տևական ժամանակ է, ինչ չի երևում։
«Խենթ-խենթ-խենթ, կրակի պես խենթ աղջիկ ես...»,- այս խոսքերով շատերին խենթացնող Վարդան Սարգսյանը նույնպես այլևս հեռուստաէկրաններից չի երևում:
Երգիչ Էմին Դավիդովը, ում անվան շուրջ բազմաթիվ հումորներ էին հյուսվում, վերջին շրջանում անգամ այդպես չի հիշատակվում: Նա արդեն երկար տարիներ է բնակվում է արտերկրում:
Արմինե Գրիգորյանին ևս մենք վաղուց չենք տեսել հեռուստաեթերից:
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը, ով 90-ականներին համարվում էր Հայաստանի ամենահայտնի երգչուհին, վաղուց նոր տեսահոլովակ չի թողարկել: Ամռանը մենք երգչուհուն ունկնդրեցինք «Հաղթանակ» զբոսայգում:
Լիլի և Սյուզի Հարությունյանները ևս ժամանակին ակտիվ երևում էին հեռուստաէկրաններից: Նրանք անգամ Շուշան Պետրոսյանի հետ երգ էին ձայնագրել և տեսահոլովակ նկարահանել:
Երգչուհի Սիլվիին մենք ինքներս բավականին դժվարությամբ հիշեցինք: Ձեր հիշողությունը նույնպես թարմացնելու համար ներկայացնում ենք երգչուհու անցած ստեղծագործական ուղին.
2003թ., երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հրավերով, մասնակցել է Սոչիում կայացած համերգի և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի: 2004թ. մասնակցել է Նյու Յորքի «Բիգ Էփլ» մրցանակաբաշխությանը և ստացել մրցանակ: 2007թ. Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակի: Թողարկել է 3 ձայնասկավառակ: Զուգերգերով հանդես է եկել երգիչներ Հարութ Փամբուկչյանի և Բոկայի հետ: Այս ամենից հետո նա դադարել է այլևս ստեղծագործել, իսկ թե որտեղ է նա այժմ, մեզ հայտնի չէ:
Սրբուհի Քեքեջյան. այս անունը 90-ականներին շատ հաճախ էր հոլովվում հեռուստա և ռադիոեթերից, իսկ այժմ անցել է պատմության գիրկը:
Ռուզան Ավետիքյանի աստղային ժամը եկավ մի քանի տարի առաջ և այդքան արագ էլ հեռացավ: Նա արդեն մի քանի տարի է` իր մասին հիշեցնել չի տալիս:
Արամ Ավագյանի «Լուսին» երգը շատ արագ սիրվեց հանդիսատեսի կողմից և նրան մեծ հայտնություն բերեց: Արդեն երկար տարիներ է` երգիչը ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, իսկ հայաստանյան հեռուստաէկրաններից չի երևում:
Slaq.am