Ինչքան շատ են անտերներն Հայաստանում, նրանք են, որ Հայաստանում հիմնած «օռգընըզեյշն»-ների հույսերն ու հավատները, «օրգընըզեյշն»-ները համոզված լինելով, որ չեն վրիպի՝ մեծ խաղագումարներ են դնում Հայաստանի վրա: Սա վկայում է երկրի խայտառակ վիճակի մասին: Դարեր ի վեր աշխարհում բոլոր ազգերի համար հայն եղել է օրինակելի, հիմա երկրի վիճակն այնքան վատ է, որ ստիպված ես լինում ազգ և ժողովուրդ արտահայտություններն առանձնացնել, քանի որ դրանք գաղափարորեն անհամատեղելի են դարձել:
Տկարները շատացել են, և գիտակցելով իրենց թույլ օղակ լինելու մասին, ինքնապաշտպանորեն միասնականացել, որպեսզի դառնան անհաղթ: Այս ամենի առիթից օգտվող Հայոց Երկրի ոսոխն ու չոսոխը տկարների ոհմակի միջոցով հյուծում է երկիրը՝ խոսք տալով տկարներին թագավորական գահի նվաճումը: Իհարկե, վերջիններս կօգտագործվեն և կշպրտվեն, դա պարզ և՝ թափանցիկ, քանի որ դրանք դավաճան են, իսկ դավաճանը, թե՛ հարազատի, թե՛ օտարի հանդեպ միշտ էլ դավաճան է:
Հայոց Երկրի ողնուղեղը ծծում են կրոնը, մշակույթը, լեզուն, սովորույթներն ու ավանդույթները կործանելու նպատակով: Մոտ 20-25 տարիների ընթացքումմինչ այս օրս դա արվում է դանդաղ և անտեսանելի: Սկզբում ազատվելով մտավորական խավից, հետո արդեն երկրում մնացած ժողովրդին գույնզգույն ձևերով տգիտացման ճանապարհով:
Ցավոք, հայի հումորի սուր զգացումն իր սահմանների մեջ չէ արդեն, առժե լուրջ խորհել այն մասին, որ ցեղասպանությո՛ւնն էլ, պատերա՛զմն էլ չեն ավարտվել, և քաղցքեղի տեսք ընդունելով՝ դանդաղ են և տանջալի:
Հայ Էքսուս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել