Համացանցում և հատկապես սոցիալական ցանցերում ակտիվ սկսվեց քննարկվել դեռևս մեծ էկրան չբարձրացած «Գարեգի Նժդեհ» ֆիլմը: Ֆիլմի էկրան բարձրանալուց օրեր առաջ նման մշակված գործելաոճը կարող եմ բնորոշել միայն որպես նպատակաուղղված գործողություն՝ Գարեգին Նժդեհի հիշատակը նսեմացնող և վիրավորական: Ֆիլմը, որի պրեմիերան սպասվում է այս ամսվա վերջին, ընդամենը ֆիլմ է, որտեղ փորձ է արվել ներկայացնել Նժդեհին որպես պատմական կերպար, մեծանուն հայ և մարտիկ: Այլ հարց է, եթե ֆիլմը, որպես գեղարվեստական արժեք շատերի դուրը չի գալիս: Դիտեք այն ու հետո նոր կարող եք փնովել կամ ծաղրել ֆիլմը, բայց միայն ֆիլմը, այլ ոչ թե հերոսներին և հայ ժողովրդի այն զավակներին, որոնց արյան գնով շահել եք այս հայրենիքը: Հուլիվուդյան ֆիլմերից հատվածները, տարբեր նկարներն ու ծաղրանքով արտահայտությունները ընկալվում են ոչ թե ֆիլմի հանդեպ վատ վերաբերմունք, այլ անարգանք հայ ժողովրդի ու նրա հերոսների հանդեպ: Ընդունում եմ՝ գովազդն ամեն օր ամեն 5 րոպեն մեկ եթեր է գնում, ֆիլմի թրեյլերը այնքան էլ հաջող ընտրված կադրերից չի կազմվել, մասնավորապես ինձ համար դերասանական կազմից կան անձինք, որ, մեղմ ասած, իրենց խաղը, կարծում եմ, չի համապատասխանում այն կերպարին, որը պետք է կերտեին, բայց նորից եմ կրկնում՝ սա միայն ֆիլմը, իսկ որպես պատմական կերպար Գարեգին Նժդեհն ինձ համար այն բացառիկ հայերից է, ում պետք է մեծարել, նշել նրա անունը խորը հարգանքով, այլ ոչ թե տեղի-անտեղի անվանարկել... Եթե այդքան խելացի եք ու կարծում եք, կարող եք էլ ավելի լավ ֆիլմ նկարահանել, ուրեմն մի հապաղեք, սկսեք նկարահանել: Սպասում ենք... 
Ասածս էն ա, որ էդ «յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը ոչ թե ֆիլմն ա «գնահատում», այլ անվանազրկում ա մեծանուն ՀԱՅ-ին....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել