Շուշաննա Թովմասյանի էջից պատահաբար իմացա, որ շուտով հանդես է գալիս «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ՝ Նորա Գրիգորյանի փոխարեն։ Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ։ Հրաշալի ընտրություն է ըստ իս, որն իր դիպուկությամբ կարող է մրցակցել միայն «Դժվար ապրուստի» անլվա Էլենի կերպարի հետ։ Համոզված եմ, որ Շուշաննան առանց որևէ խնդրի ու մեծ հաջողությամբ է մարմնավորում գլամուրային չոբանուհու կերպարը ու դա անում է նույնքան բնական, որքան «անլվա» Էլենի կերպարի պարագայում տեսանք, իսկ գաղտնիքը մեկն է․ երկու դեպքում էլ, նրանից առանձնապես մեծ դերասանական տաղանդ ու ստեղծարար ջիղ չի պահանջվի, չէ՞ որ իրականից շատ չտարբերվող կերպարների հետ գործ ունենք․․․ Այնպես որ, «Անլվայի» բախտը էլի բերեց, բեմի վրա կարող է ոչ թե խաղալ, այլ ապրել։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել