Նախորդ տարի ամուսնացած և ամուսնալուծված դերասանուհի Նաիրա Մովսիսյանի անձնական կյանքի վերաբերյալ նոր ասեկոսեներ են պտտվում։ Նաիրային հաճախ կարելի է նկատել լրագրող Արթուր Հայրապետյանի ուղեկցությամբ և խոսակցություններ են շրջանառվում, որ նրանք սիրավեպ ունեն։ Լուրերի իսկությունը պարզելու համար BlogNews-ը զրուցեց Նաիրայի հետ։

«Մենք տարիներով միասին ենք՝ որպես անբաժան ընկերներ, սակայն սիրավեպ չունենք,- ասաց դերասանուհին և հավելեց, որ Արթուրի հետ շատ մտերիմ-հարազատ կապ ունեն։ -2 տարի կլինի, ինչ մտերիմ ենք։ Ընդհանուր շատ բաներ ունենք՝ թե՛ գրականության, թե՛ մարդկային տեսակի առումով։ Մենք անընդհատ միասին ենք։ Կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ նման խոսակցություններ են տարածվում»։

Նաիրան նշեց, որ դեռ ամուսնացած էր, երբ մտերիմ էին Արթուրի հետ։ «Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքացիական ամուսնությամբ նախկին ամուսնուս՝ Վանի հետ էի ապրում, սխալմամբ գրել էին, թե Արթուրի հետ  եմ ապրում։ Այնպես որ, այդ խոսակցություններն անընդհատ եղել են»,- ասաց դերասանուհին և բացառեց, որ մի օր իրենց հարաբերւթյունները կարող են փոխվել։

     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել