Կուսակցական չինովնիկից մինչև պալատական մտավորական, ուսխորհրդի անդամից մինչև դպրոցի ուսուցիչ, երբեմն այնպիսի հեզաճկուն քծնանքով են հաճոյանում, որ զինաթափում են ցանկացած շեֆի: Քծնանքը, սադիստի և մազոխիստի իդեալական սիրախաղի պես մի բան է՝ մեկը ցանկանում է տալ, մյուսը ցանկանում է վերցնել, և երկուսի մոտ էլ միախառնված են տառապանքն ու սերը, որը կառուցվում է կեղծիքի վրա: Քծնողը գիտի, որ ինքը խաբում է, քծնվողը գիտի, որ իրեն խաբում են: Բայց սուտը հաճելի՜ է:
Առաջարկի և պահանջարկի այս շուկայում էլ՝ զարգացել ու կայացել է հայկական էլիտայի մի ստվար հատվածի արժեքային համակարգը: Առաջարկվողն ու պահանջվողը ոչ թե գիտելիքը, ստեղծագործական հմտություններն ու ազնվությունն են, այլ այն որակները, որոնք լրացնում վերջիններիս բացակայությունը՝ կախված միջավայրից: Որովհետև, քծնանքը չի կարող փոխհատուցել գիտելիքն այն միջավայրում, որտեղ վերջինս բարձրագույն արժեք է: Իսկ այնտեղ, ուր գիտելիքը և ազնվությունը բարձրագույն արժեք չեն, քծնանքն ավելի ծանր է կշռում:
Ստորաքարշ քծնանքի մարաթոնն առայժմ շարունակում է իր տրիումֆը՝ դպրոցական միջանցքներից մինչև Ազգային Ժողովի ամբիոն, ուսանողական լսարաններից մինչև կառավարական կաբինետներ, մշակույթի օջախներից մինչև հեռուստատեսություն:http://www.lragir.am/index/arm/0/society/view/127609…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել