Վերջերս դերասանուհի Արմեին Պողոսյանը նկարահանվել է «Վայ, մամա ջան» ֆիլմում: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կողմից. «Ես խաղում եմ հիվանդանոցի տնտեսվարուհու: Ֆիլմը կատակերգական ժանրում է, բայց շատ փակագծեր չեմ բացի. յուրաքանչյուրի կերպար ճիշտ ընտրված է և ես շատ ուրախ եմ, որ այս փոքրի դերով կարողացա ստեղծել տնտեսվարուհու կերպարը»:

Ֆիլմի ընթացքում դերասանուհին ինչ-որ հանգամանքների պատճառով  վայր է ընկնում պատշգամբից. «Գիտեք, երբ առաջարկ եմ ստանում ֆիլմում նկարահանվելու, չգիտես` ինչու միշտ լինում են այնպիսի էքստրեմալ տեսարաններ և իրավիճակներ, որոնցից ես վախենում եմ: Ես շատ վախենում եմ բարձրությունից և ջրից: Այս ֆիլմում ինձ ասացին, որ պետք է պատշգամբից ցած նետվեմ և դա սարսափելի էր: Գիտեք, ես այդպիսի մեծ սթրես դեռ չեմ տարել»:  

Չնայած` դերասանուհուն փոխարինեց կրկնորդը (դուբլոր), բայց նա ամեն դեպքում բարձրության վրա էր. «Այդ տեսարանը իրոք բարդ էր նկարահանել, ես ցույց էի տալիս ռեժիսորին, թե որքան վախեցած եմ և շնորհակալ եմ ստեղծագործական կազմին, որ իմ կողքին կանգնեցին այնքան մինչև ավարտվեց տեսարանը»:

Պարզվում է` Արմինեի ստեղծագործական կյանքում նման տեսարաններ էլի են եղել. «Նույն իրավիճակում հայտնվել եմ «Սիրո գործակից» ֆիլմում, երբ պետք է ընկնեի լողավազանը, իսկ ես ջրից սարսափելի վախենում եմ: Այստեղ էլ ինձ փոխարինեցին կրկնորդով, քանի որ ես ջուրը չեմ մտնում»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել