Մարտի 22-ին «Իսլամական պետությունը»հասցրեց Եվրամիության պատմության մեջ ամենալուրջ հարվածներից մեկը՝ իրականացնելով ահաբեկչական գործողությունների շարք Միության մայրաքաղաքում՝ Բրյուսելում:
«Զավենտեմ» օդանավակայանում և մետրոյի«Մաալբեկ» կայարանում պայթյունների զոհ է դարձել ավելի քան երեք տասնյակ մարդ, ընդհանուր առմամբ տուժել է մոտ երկու հարյուր մարդ: Հարձակումները տեղի են ունեցել աշխատանքային օրվա սկզբին. որպես թիրախ են ընտրվել Բրյուսելի ամենաբազմամարդ վայրերը՝ միջազգային օդանավակայանն ու մետրոյի կայարանը: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել