Քաղաքական մեկնաբան

Բավականին «քրեապաշտ» ազգ ենք: Քրեական, հանցագործ տարրերի, «հեղինակությունների» հետ կապված ցանկացած լուր միանգամից իրարանցում է առաջացնում, հայտնվում ուշադրության կենտրոնում, արագ տարածվում, ներկայացվում, մատուցվում, քրեական հեղինակությունների «հերոսական» կերպարներ են կերտվում, ու դրանով իսկ էլ ավելի է ամրապնդում քրեապաշտությունը մեր առանց այն էլ աղավաղված արժեհամակարգում: Այս «ազգանվեր» առաքելության համար չեն խնայվում տեղեկատվական միջոցներ, քարոզչությանը նպաստում են նույնիսկ տխրահռչակ սերիալները, որոնցից յուրաքանչյուրում պարտադիր պետք է առկա լինի հանցագործ տարրը՝ նաև դրական կերպարների տեսքով: Քրեապաշտության վառ ապացույցն է իշխանության կազմում «բարերար» քրեաօլիգարխների առկայությունը, նոր սերնդի ներկայացուցիչների՝ քրեական տարր դառնալու բաղձալի երազանքները և այլն: Քարոզչությունն ու ազգի քրեականացումը վաղուց արդեն իրենց գործն արդյունավետ անում են: Մենք էլ միամտաբար զարմանում ենք, թե ինչու տարբեր ազգային ու եվրոպական արժեքներ ու արժեհամակարգեր այդպես էլ չեն կարողանում տեղ գտնել ու արմատավորվել մեր հասարակությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել