Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.


««Ադրբեջանը փորձում է «դուրս թռչել այրվող գնացքից», և պատահական չէ, որ Բաքուն առաջինն աջակցեց Կասպրչիկի նախաձեռնությանը։ Ադրբեջանը հասկանում է, որ այս ամենից կերոսինի հոտ է գալիս, իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիան անսպասելիորեն անդունդն է գլորվում, Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի, իրանի և խորտակվող Թուրքիայի միջև»,– մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Վաշինգտոնում հնարավոր համարվող Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ՝ Ադրբեջանի՝ Արևմուտքին հաճոյանալու քայլերին։ Ըստ Տարասովի, եթե Վաշինգտոնում երկու երկրների նախագահների հանդիպում կայանա, դա կլինի բեմականացում։ «Իմ տեղեկություններով՝ ամերիկացիները կարգավորման հստակ պրոյեկտ չունեն։ Միակ բանը, որ կարող է լինել, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն աջակցեցին Կասպրչիկի ծրագրիս, հնարավոր է, որ պայմանավորվեն հաշտության համաձայնագիր կնքելու վերաբերյալ։

 

Բայց Ադրբեջանը խոսում է 1994թ. տարբերակի մասին, բայց այդ համաձայնագիրն ու արձանագրությունը ստորագրել էին Բաքուն, Ստեփանակերտն ու Երևանը։ Իսկ ինչպե՞ս են նրանք ստորագրելու համաձայնագիր առանց Ստեփանակերտի այսօր։ Բոլոր հարցերում մեթոդոլոգիական ձախողումներ են։ Ադրբեջանը պարզապես փորձում է նոր խաղադրույքներ անել»,– ասել է Ստանիսլավ Տարասովը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին Վաշինգտոնում կայանալու է Միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովը, որին մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Արևմտյան փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ իր նախագահության երկրորդ ժամկետի վերջում գտնվող Բարաք Օբաման կարող է օգտագործել այդ առիթը՝ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում բեկում մտցնելու համար։ Որքանո՞վ են արդարացված այդ սպասելիքները, դժվար է ասել։ Սակայն, դատելով առանց Ռուսաստանի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ տեղաշարժ արձանագրելու հնարավորության վերաբերյալ Կրեմլին մոտ կանգնած ռուս փորձագետների ջղաձիգ մոտեցումներից՝ առնվազն չպետք է բացառել, որ Վաշինգտոնում իսկապես կարող է էական ինչ-որ քայլ կատարվել հակամարտության կարգավորման ուղղությամբ»,–գրում է թերթը։


Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել