EXCLUSIVE

«Դոմինո» սիթքոմում նոր կերպար կա. պարզվում է երգչուհի Սոնա Շահգելդյանը գնել է փաբը և այժմ հանդես է գալու սեփականատիրոջ պաշտոնում: BlogNews.am-ն ներկա էր նկարահանմանը և ֆիքսել Սոնայի կերպարի առաջին կադրերը: 

«Այս ժանրում առաջին անգամ եմ ներկայանում. սա նորություն է ինձ համար: Շատ հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ  բարդ, պետք է ամեն դեպքում լավ խաղալ և կարևորն անկեղծ լինել: Շատ հետաքրքիր զարգացումներ են լինելու, որոնք դեռ հանդիսատեսը կտեսնի: Կարծում եմ`կսիրվի կերպարս»:  

Սոնան նշում է, որ կերպարը խանռվածքով իրեն շատ նման է, գուցե պատահական չէ, որ պահպանել են նրա անունը. « Այստեղ ես ինձ եմ խաղում և բոլորին աշխատացնում եմ: Ճիշտ է` նոր եմ սկսել դերս խաղալ, բայց արդեն կարծես կերպարի մեջ լինեմ»: 

Երգչուհին նշում է, որ «Դոմինոն» իր տեսակով շատ է առանձնանում. մինչև խաղալը դիտում էր և կարծում է, որ շատ կերպարներ այստեղ հաջողված են. «Ես առաջարկ ստացա Դավիթ Բաբախանյանի կողմից և սիրով ընդունեցի: Շատ եմ հավանում աշխատակազմին, լավ ռեժիսոր ունենք, իսկ դերասաններից շատերի` Նարեկ Բավեյանի, Գայանե Ավետիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Արսեն Գրիգորյանի հետ, առիթ եմ ունեցել խաղալու: Հավանում եմ նրանց խաղը և թե ինչպես են կարողանում ծիծաղ պարգևել մարդկանց, իսկ մեր օրերում լավ հումորը պակասում է»:

Ի դեպ, նկարահանումների դադարների ժամանակ, երգչուհին զանգահարում էր տուն` ճշտելու, թե ինչպես է որդին:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել