Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ խոսելիս, ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ կուսակցության իր գործընկերներին կոչ է արել ընտրական ցուցակները կազմելիս նախընտրություն տալ կին թեկնածուներին: Սաակաշվիլիի կարծիքով՝ իրենց կուսակցությունը միշտ հանդես է եկել նորարարական գաղափարներով և գործելաոճով, ուստի ընտրություններին մասնակցող կին թեկնածուները պետք է պակաս չլինեն տղամարդ թեկնածուներից: Դրանով, ըստ նախկին նախագահի, կընդգծվի նաև կանանց դերը հասարակական և քաղաքական կյանքում, երկրի կառավարման համակարգում:
Սաակաշվիլին նաև նշում է, որ իրենք խնդիր չեն ունենա խելացի և գործունյա կին մասնագետների ընտրության հարցում, քանի որ նրանք քիչ չեն:

Հ.Գ. Պարզ է՝ խորհրդարանական ընտրություններին վերոնշյալ քաղաքական ուժին անհրաժեշտ է հնարավորինս շատ քվեներ հավաքել, ուստի և հասկանալի է, որ Սաակաշվիլիի հիշյալ մոտեցումը պայմանավորված է հնարավորինս կին ընտրողների ուշադրությունը և կողմնորոշումը դեպի իրենց հնարավորինս ուղղելու հանգամանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել