Այս նկարը արված է լուսանկարիչ Միքայել Դադյանցի լուսանկարչատանը` Երևանում: Այն` մեր ընտանեկան արխիվից է, իսկ լուսանկարում պատկերված է պապիս քեռու` Ավետիք Գևորգի Հովհաննիսյանի ընտանիքը. ընտանիքի գլխավորն է` Ավետիքը, նրա կինը` Թագուհին և դուստրը` Թամուշը (Թամարա): Նրանք բնակվել են Ցարսկայա (հիմա` Արամի) փողոցի վրա գտնվող հին երևանյան տանը` ներսից ավանդական փայտյա պատշգամբով, բակով, այգիով և նաև` մառանով: Այն գտնվել է մոտավորապես ներկայիս Մաշտոցի պուրակի տեղանքում: Հայտնի է, որ Ավետիք Հովհաննիսյանը Երևանում զբաղվել է կտորեղենի առևտրով և պարբերաբար իր առևտրական գործերով եղել է Թիֆլիսում:

Դարձերեսը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել