Խավար է ու մութ, լռություն անգութ,ես կրկին մենակ  ու նորից արթուն:

էջերն եմ թերթում այն հին գրքերի, որոնք բազմիցս վերընթերցել եմ, բայց հիմա միայն շրջում եմ-անցնում,որ շնչեմփոքր-ինչ օդն այն օրերի, որ չեն կրկնվի երբևէ կյանքում:

«Երեկ»  ասել էիր, որ պիտ գայիր...

Նորից, ինձ մոտ,

երեկը եկավ, իսկ դու չկայիր...

Կլինի՞ մի օր, որ գաս-չգնաս,գաս ու մոռանաս անցյալներն անցած, գաս ու որոշես, որ պիտի մնաս:

«Երեկ» ասել էիր, որ կգաս,

 նորից, ինձ մոտ,

երեկը եկավ, իսկ դու...

Հիմա ես եկել...

 ուզում եմ այլևս երեկ  չդառնաս...

Թե կուզես՝ մնա, թե ոչ՝ հեռացիր, բայց այնքան հեռու, որ ոչ թե աչքս միայն  չտեսնի, 

այլ նաև սիրտս կուզեմ, որ չզգա կիսաքաղցր, կիսատ ներկայությունդ:

«Երեկ» կանգնել էիր խրոխտ հայացքով ու համոզում էիր անվարան խոսքով, թե եղել ես, կաս այնպիսի մեկը, ով չունի զղջում, ով պինդ է հոգով:

Հիմա կանգնել ես հանց մի խելագարնայում ես վրաս դու այնքան երկարոր աչքերիս մեջ արցունքն է սառում: 

Քո աչքերի մեջ  սպասումից  ծնված տողեր են վառվումսակայն կանգնել ես ու չես արտասվումգոնե մի կաթիլափսոսանք կաթար:

«Երեկ» ասել էիր, որ կգաս,

 նորից, ինձ մոտ,

երեկը եկավ, իսկ դու...

Հիմա  եկել ես

Հուշերիդ հետևից,

Որ դրանք էլ տանես ինձանից:

«Երեկ» ուզեցի, որ մնաս,

Ուզեցի լինես,

Իսկ այսօր...
Դու կաս, բայց հուշազրկված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել