Ինչպես նախօրեին նախազգուշացրել էին ամերիկյան հատուկ ծառայությունները, Թուրքիայում կրկին ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Ի տարբերություն անցյալ մեկ ամսվա ընթացքում իրականացված 2 հարձակումների, որոնք գրանցվեցին Անկարայում, այս անգամ գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլում: Եթե Անկարայում տեղի ունեցած ահաբեկչություններն ուղղված էին պետական հաստատությունների դեմ, և դրանց պատասխանատվությունն ստանձնեց ժամանակին «Քրդստանի բանվորական կուսակցությունից»(PKK) նաև իր ծայրահեղական գործելաոճի պատճառով առանձնացած «Քրդստանի ազատագրության բազեներ» կառույցն, ապա այսօրվա գործողության պարագայում, կարծես, ձեռագիրն այլ է: Պայթյունը որոտացել է Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի մերձակայքում, տուրիստական նշանակության փողոցներից մեկում. առնվազն 2 մարդ զոհվել է, վիրավորների թիվը հասնում է մոտ 1 տասնյակի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել