Հիշատակ Ղազարոսի հարության

Զատիկից վեց օր առաջ Հիսուս եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, այն մարդը, որը մեռել էր, և որին Հիսուս հարություն էր տվել մեռելներից: Այդտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին: Մարթան սպասարկում էր, և Ղազարոսն էլ սեղանակիցներից մեկն էր: Ընթրիքի ժամանակ մի շիշ ազնիվ և թանկարժեք նարդոսի յուղ վերցնելով՝ Մարիամն օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց դրանք: Տունը լցվեց յուղի բուրմունքով: Աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց.
-Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեր երեք հարյուր արծաթ դահեկանի և չտրվեր աղքատներին:
Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատները մտահոգում էին իրեն, այլ որովհետև գող էր. իր մոտ էր գտնվում գանձանակը, և ինչ որ դրվում էր այնտեղ, օգտվում էր դրանից: Հիսուս պատասխանեց.
-Հանգիստ թող նրան, որովհետև նա հիմա անում է այն, ինչ լինելու է իմ թաղման օրը: Աղքատներին ամեն ժամանակ ունենալու եք ձեզ հետ, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենալու:
(Հովհաննեսի ավետարան 12:1-8)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել