Չինաստանի 62-ամյա բնակչուհին գլխացավերից բողոքելով` դիմել է բժշկի: Հետազոտության ժամանակ բժիշկները նրա գանգում 2.5 սմ երկարության և 0.5 սմ լայնությամբ փամփուշտ են հայտնաբերել: Վիրահատության ժամանան բժիշկները կնոջ գլխից հեռացրել են 48 տարի նրա գլխում գտնվող օտար մարմինը:

  

Նշվում է, որ մինչ վիրահատությունը կինը վստահ էր, որ տուժել է 14 տարեկանում քարով գլխին ստացված հարվածից:

Ըստ մեկ այլ վարկածի`կինն իմացել է, որ տուժել է փամփուշտից, սակայն բժշկի չի դիմել, քանի որ գլխացավերն ուժեղ չեն եղել:

Բժիշկները, սակայն, չեն կարողանում բացատրել, թե ինչպես է փամփուշտն այդքան ժամանակ մնացել կնոջ գլխում`առանց նրան լուրջ վնաս հասցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել