993219_436081 (1)Galatv.am-ը գրում է.

Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» (ԴԱԻՇ) Սիրիայում և Իրաքում խմբերի, այդ թվում` եզդիների, քրիստոնյաների և շիա մուսուլմանների «ցեղասպանության պատասխանատուն է»: Ճանաչման առիթ հանդիսացավ H.Con.Res.75 բանաձևը, որում հայերը ներկայացված են որպես «Իսլամական պետության» կողմից հետապնդվող քրիստոնյաների խմբերից մեկը:

«Մենք գիտենք, որ «ԴԱԻՇ»-ն իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում փորձել է համակարգված կերպով ոչնչացնել հնագույն համայնքների մշակութային ժառանգությունը՝ ոչնչացնելով հայկական, սիրիական ուղղափառ և հռոմեական կաթոլիկ եկեղեցիները …»,- հայտարարել է Քերին:

Իր հայտարարության մեջ Քերին նաև վկայակոչել է ցեղասպանության չափորոշիչներից մեկը, ինչպես սահմանված է 1948 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայում: «Ցեղասպանության տարրերից մեկն է էթնիկ կամ կրոնական խմբի ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությունը: Մենք գիտենք, որ «ԴԱԻՇ»-ն իր որոշ զոհերի ընտրության հնարավորություն է տվել՝ հրաժարվել իրենց հավատից կամ սպանվել, և որ շատերի համար դա ընտրություն է մահվան այս կամ այլ տեսակի միջև», – ասել է Քերին:

«Առերեսվելով նմանատիպ հանցագործությունների և դաժանությունների վերաբերյալ զարհուրելի զեկույցներին, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1915 թ. ահազանգել է Պետդեպարտամենտին և աշխարհին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող սարսափների մասին, նշելով, որ §ազգի ոչնչացման արշավ¦ էր իրականացվում հայ ժողովրդի դեմ և կոչ է արել քայլեր ձեռնարկել դադարեցնելու արյունահեղությունը»,- նշեց Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

jjjj

ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն (ձախից) և պետքարտուղար Ջոն Քերին (աջից)

«Այսօր պետքարտուղար Քերին արձագանքեց «Իսլամական պետության» կողմից իրականացվող անասելի հանցագործություններին: §Այս հանցագործություններին որակում տալը շատ կարևոր է: Սակայն էական է այն, որ դրանք դադարեցվեն¦, – հայտարարել է Քերին: Նրա հայտարարությունը հիշեցնում է Մորգենթաուի նախազգուշացման և գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Ինչպես նախագահ Օբաման է ասել. «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարիտ է խոսում Հայոց ցեղասպանության մասին և ուժգին հակահարված է տալիս բոլոր ցեղասպանություններին»: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում Օբամայի վարչակազմին նաև միանշանակ հաստատել Հայոց ցեղասպանությունը», – շարունակել է Արդունին:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը (Հանրապետական, Վիսկոնսին) այսօր հայտարարել է. «Այսօր առավոտյան պետքարտուղար Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» քրիստոնյաների և կրոնական փոքրամասնությունների դեմ ցեղասպանություն է իրականացնում… այժմ, երբ մեր կառավարությունը ճանաչում է այս ճգնաժամը, պետք է անի ավելին, որպեսզի դադարեցնի այն: Հուսով եմ, որ նախագահը կօգտագործի այս հնարավորությունը՝ ներկայացնելու թշնամուն հաղթելու շատ հստակ մի ռազմավարություն»:

aaa

Հայր Եփրեմ Քելեգյանը, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը (Հանրապետական, Վիսկոնսին) և Արքեպիսկոպոս Վիքեն Այքազյանը քննարկել են H.Con.Res.75 բանաձևի կարևորությունը

Ավելի վաղ այս շաբաթ Համագումարը ողջունել է H.Con.Res.75 բանաձևի անցումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում. այս բանաձևում դատապարտվում է «Իսլամական պետության» վայրագությունները և մասամբ նշվում է. «Մինչդեռ այսպես կոչված «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» (ԻԼԻՊ) և վերջինիս հետ կապված ծայրահեղականներն Իրաքում և Սիրիայում աղաղակող վայրագություններ են իրականացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների դեմ, այդ թվում`քրիստոնյաների (ներառյալ` ասորա-քաղդեական սիրիացիների, հայ և մելքիտական համայնքների, ի թիվս այլոց), եզդիների, թուրքմենների, շաբաքների, մանդեացիների և կակայիների, ի թիվս այլոց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել