Երեւանի կանաչ տարածքները ոչնչացնող, Երեւանի հին շենքերը քանդող, Երեւանի կենտրոնում անճոռնի բարձրահարկերի քավոր, «գերակա շահի» անվան տակ հարյուրավոր ընտանիքների թշվառացրած Նարեկ Սարգսյանն ասել է. «Առնվազն մի քանի տասնյակ անգամ ինձ համարել են Երևանի թիվ մեկ թշնամի, ու հպարտացել եմ այդ կոչումով, քանի որ երբ տեսել եմ, թե ինչ մարդկանց են դարերի ընթացքում համարել թշնամի իրենց արած գործի համար, ինձ շատ բավարարված եմ զգացել այդ շարքում լինելու համար»։
Չգիտեմ, Նարեկ Սարգսյանը «դարերի ընթացքի» որ թշնամիներին է հիշել, բայց ես հիշեցի, օրինակ, Իոսիֆ Ստալինին, Լավրենտի Բերիային, Ադոլֆ Հիտլերին, Թալեաթին... ու սենց էլի՝ սրանց նման էլի շատերի։
Հա՛, արժե, որ «շատ բավարարված զգա այդ շարքում» ինքնասիրահարված պարոն Նարեկ Սարգսյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել