2014 թվականի այս օրը Կիևում էի։ Արդեն հասցրել էի Арман Абовян-ի հետ քաղաքով ման գալ, այցելել այն ժամանակ դեռ բավականին մարդաշատ Մայդան, ակնդրել հաղթած հեղաշրջման «հերոսներին» ու տեսնել նրանց անփառունակ կերպարի առաջին շտրիխները։

Սակայն այս օրվա ամենավառ հիշողությունն, անկասկած, ռուսական զորքերի մուտքից հետո, Ղրիմում անցկացված հանրաքվեն էր, որով ընդունվեց Ռուսաստանի հետ վերամիավորվելու պատմական որոշումը։

Հիշում եմ, որ երեկոյան հյուրանոցիս համարում հեռուստացույց էի նայում, ու բոլոր ուկրաինական հեռուսատաալիքների վերին անկյունում գրված էր Россия объявила войну Украине ու այլ նմանօրինակ ախմախություններ։ Առանձնակի տպավորիչ էր Սավիկ Շուստերի թոք շոուում տիրող վակխանալիան ու հնչող մառազմատիկ մտքերի տարափը։
Հետո ես վերադարձա Հայաստան, հետո Ուկարինայում քաղաքացիական պատերազմ սկսվեց, հետո հազարավոր մարդիկ զոհվեցին, հետո ուկրաինացիները տենց էլ ոչ մի համոզիչ փաստարկ չկարողացան բերել, որ ռուսական զինված ուժերի գոնե մեկ զինվոր մասնակցում է այդ պատերազմին, բայց մինչ օրս էլ պնդում են, որ իրենք պատերազմում են Ռուսաստանի դեմ (թեև չեն խորշում Ռուսաստանից գազի զեղչ, հումանիտար օգնություն և այլ բաներ պահանջել)։
Սակայն այս մասին չէ գիրս։ Ղրիմի հանրաքվեն ոչ թե զուտ միջազգային իրավունքի կիրառման/աղավաղման նախադեպ էր, դա մի իրադարձություն էր, որն անդառնալիորեն փոխեց աշխարհն ու համաշխարհային խաղի կանոնները։ Դրանից հետո աշխարհում ստեղծվեց նոր իրավիճակ, որը հավանաբար չի հանգուցալուծվի անգամ մեր սերնդի ու մեր զավակների կյանքի օրոք։ Մենք չենք կարող փոխել այդ իրողությունը, բայց մենք կարող ենք գոնե ինքներս գիտակցել, որ իրոք դարակազմիկ մի իրողության ժամանակակիցն ենք, որի մասին դեռ երկար են հիշելու և գրելու դասագրքերում։ Ընդհանրապես, մեր սերունդին և՛ բախտ, և՛ դժբախտություն է վիճակվել ծնվել ու ապրել էպոխալ փոփոխությունների դարաշրջանում, ուրեմն եկենք գնահատենք նաև դա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել