Մխիթարյանը մեկնարկային կազմում էSlaq.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ պատասխան հանդիպումը կանցկացնի «Տոտենհեմ Հոսթփուր» -ի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում:

«Բորուսիա» -ի հարձակման գծում հանդես կգան Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Կիսապաշտպանության կենտրոնում կխաղա Նուրի Շահինը, իսկ եզրերից Մորից Լյաիտները և Գոնսալո Կաստրոն: Պաշտպանությունում եզրերից Լուկաշ Պիշչեկը և Մարսել Շմելցերը, իսկ կենտրոնում Մաթս Հյումելսը և Պապաստադոպուլոսը: «Բորուսիա» -ի դարպասը կպաշտպանի Ռոման Վայդենֆելերը:

Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով, հօգուտ դորտմունդյան ակումբի: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ի, լույս 18-ի գիշերը, Երևանի ժամանակով 00:05 -ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել