Wedding.am-ը գրում է.

Թեև հայ հայտնիները շատ հաճախ նախընտրում են բոլորից գաղտնի պահել իրենց անձնական կյանքի մանրամասները, սակայն համացանցային դարում բոլորից ծածուկ մնալը այնքան էլ հեշտ չէ՝ հատկապես, որ ուշադիր երկրպագուները ուշի-ուշով հետևում են իրենց սիրելի աստղի էջերին՝ նրանց մասին նույնիսկ փոքրիկ նորություն իմանալու համար: Այդպես ուշադիր երկրպագուներից մեկը Wedding.am-ին բացահայտեց Վիտամինի Չարենցի՝ նույն ինքը Կարեն Սահակյանի կյանքում տեղի ունեցած բավականաչափ հետաքրքիր նորությունները:

Պարզվում է 2014 թվականի ամռանը գերմանաբնակ Աննա Զաֆարյանի հետ ամուսնացած Կարեն Սահակյանը ամուսնալուծվել է:

1406371855_7318963_ts1406371889 1406371855_9334300_ts1406371889

Հայտնի շոումենից և հումորիստից բավականին երկար ժամանակահատված է՝ ինչ նորություններ չկան, և ահա, Wedding.am-ին դիմած երկրպագուները, անհանգստանալով, փորձել են նրա սոցցանցի էջերից նորություն քաղել և պարզել են, որ Չարենցի կյանքում փոփոխություններ կան: 

10268560_176614209380867_5812909708121614829_n

2015 թվականի ամռանից Կարենը հանդիպում է երևանյան ռեստորաններից մեկում երգչուհի աշխատող Ալյա Սեդրակյանի հետ: Այդ մասին են վկայում ոչ միայն հումորիստի և երգչուհու համատեղ լուսանկարները, այլև սոցցանցում կարգավիճակի փոփոխությունը, որտեղ նշվում է, որ նրանք հանդիպում են: 

12802958_1165147663547650_1973300466313169576_n

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել