Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, պետական աջակցությամբ իրականացվել են բնակարանային շինարարության ծրագրեր: Դրա արդյունքում կառուցված բազմաբնակարան շենքերում անօթևաններին հատկացվել էին բնակարաններ:

Գործադիր ամրմնի որոշմամբ, այժմ ընթանում է նվիրատվության գործընթացը: Գյումրու և Սպիտակի այն բնակիչները, ովքեր ստացել են ժամանակավոր կացություն, այժմ կարող են հայտ ներկայացնել բնակարանները սեփականաշնորհելու համար: Այլևս չի լինի անորոշ իրավիճակ: Մարդիկ օրենքով սահմանված կարգով կունենան իրենց սեփական տանիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել