McDonald’s­–ի արտադրանքի ամենօրյա օգտագործումը մթագնել էր ընտանեկան զույգի կյանքը. ամուսինները չէին կարողանում նորմալ շարժվել և ժամանակ հատկացնել սեփական երեխաներին: Մի օր նրանք որոշեցին այլևս չօգտագործել արագ սնունդ, ինչը զարմանալի կերպարանափոխության բերեց: Էմմա և Դիլան Սմիթները, որոնք 4 երեխա ունեն, իրենց կյանքը չէին պատկերացրել առանց McDonald’s­ի սիրելի ուտելիքների:

—Մենք երեխաներին տանում էինք դպրոց, հետո մտնում McDonald’s, մեզ համար սնունդ և ըմպելիքներ էինք գնում: Երբեմն ես ինձ անհարմար էի զգում. հաստատության աշխատողներն անգիր գիտեին մեր պատվերները և նույնիսկ հարցեր չէին տալիս: Ես ու Դիլանը երբեք տանը չէինք պատրաստում, միրգ կամ բանջարեղեն չէինք օգտագործում, ինչը հանգեցրեց անեմիայի զարգացման,– խոստովանում է 140 կգ քաշ ունեցած 28­–ամյա Էմման:

Որոշման պատճառն այս դեպքն է եղել. «Մեր տղան դարձավ 4 տարեկան, մենք գնացինք զբոսայգի, որպեսզի ատրակցիոններով զբաղվեինք: Բայց կարուսելավարն ինձ ու ամուսնուս թույլ չտվեց տեղեր զբաղեցնել կարուսելի վրա, որովհետև անվտանգության շղթաները չէին կարող գրկել մեր շատ մեծ որովայնները: Երեխաները, որ շատ երկար էին սպասել այդ օրվան, լաց եղան և հրաժարվեցին առանց մեզ ճոճվել: Դա անհարմար և ստորացուցիչ պահ էր»,­–ասում է 4 երեխաների մայրը:

«Զբոսանքը ևս չուրախացրեց երեխաներին: Ես չկարողացա ֆուտբոլ խաղալ տղաների հետ. ինձ որովայնս թույլ չէր տալիս»,­–ասում է Դիլանը, որը կշռել է 108 կգ:

10 ամիս շարունակ Էմման ու Դիլանն օգտագործել են իրենց պատրաստած ուտելիքները, մրգեր ու բանջարեղեն: Հիմա Էմման կշռում է 70 կգ, Դիլանը՝ 63:

«Մենք սկսել ենք ավելի շատ քայլել, լողով ենք զբաղվում: Մեր զարկերակային ճնշումը նորմալացել է, անհետացել են ցավերը ստորին վերջույթներում, ընդհանուր ինքնազգացողությունը ևս լավացել է: Մենք նորից գնացինք զբոսայգի և կարողացանք օգտվել բոլոր ատրակցիոններից: Այսուհետ մեր նշանաբանն է. ոչ մի համբուրգեր, միայն առողջ սնունդ և ֆիզիկական վարժություններ»,­–ասում է Էմման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել