Քաղաքական դաշտի սուբյեկտները արդեն որերորդ օրն է մշտական համեմատականները չեն դադարեցնում հարևան Վրաստանի հետ: Ազգային ժողովի ամբիոնից անդադար հնչում են հարցեր, կարծիքներ, տեսակետներ՝ կապաված տարբեր ապրանքատեսակների գների վերաբերյալ հարևան երկրում:
Անշուշտ, պետք է արձանագրել, որ Վրաստանում մի շարք ապրանքնատեսակներ ընդգծված գնային տարբերություն ունեն Հայաստանում առկա նմանատիպ ապրանքատեսակների գների համեմատ: Ամենացավալին այն է, որ խոսքը ոչ թե որոշ «պերճանքի առարկա» ապրանքների մասին է, այլ հանրության կողմից մասսայական սպառման ենթակա ապրանքների (բենզին, գազ, դեղորայք...ընդհուպ մինչև հացը) :

Իհարկե, շատ ցավալի է, որ հասարակությունները, ապրելով կողք կողքի, նրանցից մեկը ստիպված է լինելու վճարել շատ ավելի բարձր գին տվյալ ապրանքի դիմաց, քան մյուսը: Ըստ էության, պետք է, որ գնային քաղաքականությունը խիստ չտարբերվի տարածաշրջանում, այն կարող է տարբերվել տարածաշրջանից տարածաշրջան:
Վրաստանի պարագայում հարցը մի փոքր այլ բնույթ է կրում: Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը, կարելի է ասել, որևէ տնտեսական շրջափակման ազդեցության տակ չի գտնվում: Մինչև 2012 թվականը նման երանգներ կային հարևան Ռուսաստանի կողմից, բայց այսօր խոսել ռուսական շրջափակաման մասին, առնվազն միամտություն կլինի:
Այս առումով, տնտեսագիտությունը վկայում է, որ տվյալ ապրանքի միավորի գինը ձևավորվում է ոչ միայն առաջին հայացքից սովորական սպառողին թվացյալ ծախսերից, այլ նաև որոշ «քաղաքական ազդակներից»՝: Տնտեսագետները առանձնացնում են «ծախսային այլընտրանքային քաղաքականություն հասկացությունը», որը Վրաստանը կարող է գործածել: Իսկ սրանով հանդերձ Հայստանում չխոսել մոնոպոլիայի առկայության մասին, նույնպես միամտություն է:

Ամեն դեպքում, պետք է, փաստել, որ մասնագետների պնդումները կարող են ունենալ որոշակի արդարացումներ և ի վերջո տարածաշրջանում(տվյալ պարագայում Հայաստան-Վրաստան) ապրող հասարակությունների միջև եղած գնային բևեռացումը կհարթեցվի՝ հօգուտ սպառողի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել