Մի երկու տարի առաջ որոշ լրատվամիջոցներ <կպած> լուրեր էին տարածում, որ իրենց <հավաստի աղբյուրների> համաձայն ՊԵԿ նախագահ է դառնալու ԴՀԱԿ պետ Միհրան Պողոսյանը: Անցան ամիսներ... Արդեն մեկ տարի առաջ, նույն այդ «հավաստի աղբյուրները» սկսեցին պնդել, որ, Գորիկ Հակոբյանի թոշակի անցնելուց հետո, Միհրան Պողոսյանին նշանակելու են ԱԱԾ տնօրեն: Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո «հավաստի աղբյուրները» նոր պաշտոն են փնտրում պարոն Պողոսյանի համար: Այս անգամ դա ոստիկանապետի պաշտոնն է: Տեսնես ո՞վ է տարածում այս պրիմիտիվ և մանկամիտ լուրերը: Ո՞վ է այդքան շատ ուզում տեսնել պարոն Միհրան Պողոսյանին որևէ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել