ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի օդային հարվածների արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ումար աշ-Շիշանին:

BBC-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ավիահարվածը հասցվել էր մարտի 4-ին, երբ աշ-Շուշանիի ավտոշարասյունը անցնում էր Շադդադի քաղաքի մոտակայքով:

Մարտի 13-ին Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ աշ-Շիշանին մի քանի անգամ կլինիկական մահ է տարել:

Շիշանիի իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է (հայտնի է նաև որպես Ումար Չեչեն):Նախքան Սիրիա մեկնելը Բատիրաշվիլին բնակվել է Բիրկիանի գյուղում, ծառայել է վրացական բանակում, իսկ մինչ այդ անասուններ էր արածացնում Կովկասի լեռներում:

Մահվանից որոշ ժամանակ առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որում խոստացել էր ՌԴ նախագահ Պուտինին «ազատագրել Կովկասը և Չեչնիան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել