Ռուսաստանի կողմից՝ իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսը երկու կարևոր բանաձևեր է ընդունել Սիրիայի վերաբերյալ:

Ուշ երեկոյան միաձայն ընդունվեց Սիրայում տեղի ունեցած քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի, քրդերի, ասորիների և այլ ազգերի մասսայական սպանությունները` որպես Ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ռազմական հանցագործություն որակելու վերաբերյալ բանաձևը: Բանաձևը, որի տեքտսը հիմնականում անհասցե է նշված է, որ այն անձինք և ուժերը, որոնք իրականացրել են այս ոճիրը՝ պետք է պատժվեն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխամ:

Եթե առաջին բանաձևը մեղմ ձևակերպումներով և դեկլարատիվ բնույթ կրող փաստաթուղթ է, ապա երկրորդ բանաձևը հստակ հասցեատեր ունի և շատ կոշտ է շարադրված: Այս բանաձևով ԱՄՆ Կոգրեսը միջնորդություն է ներկայացնում ԱՄՆ նախագահին, ՄԱԿ-ում իր դեսպանի միջոցով հասնել Սիրիայի համար ՄԱԿ ժամանակավոր ռազմական տրիբունալի ստեղծմանը: Ըստ բանաձևի Սիրիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հիմնական մեղավորներն են Սիրիական իշխանությունները, Ռուսաստանը, Իրանը և Հզբոլլահը, որոնց գործողությունների արդյունքում են եղել խաղաղ բնակիչների հիմնական զոհերը:

Երկու փաստաթղթերը չափազանց կարևոր են, քանի որ ուրվագծում են Սիրիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հիմնական ուղենիշները: Հատկանշական է, որ երկու բանաձևերում էլ Թուրքիան՝ որպես իրադարձությունների անմիջական մասնակից, կամ պատասխանատու կողմ ներկայացված չէ:

Ընդհանուր առմամբ բանաձևերը լուրջ ուսումնասիրման կարիք ունեն և վստահ եմ, որ մոտ ապագայում նման նախաձեռնություններ շատ կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել