«Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանին,- ասում է Շահան Նաթալին Սողոմոնին,- և չես փորձել փախչիլ, կկանգնիս տեղդ ոտքդ սատակին վրա ու կհանձնվիս ոստիկաններուն, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»:(Շահան Նաթալի, Թուրքերը և մենք, Երևան 1992թ., էջ 12 ):

Նայեցի ժամացույցին ,-հիշում է Թեհլիրյանը,- 10-ն էր: Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի ծանրությամբ սկսեց վար իջնել: Երբ դուրս ելա փողոց, դիմացի մայթով ուղվել էր դեպի Ուհլանտ: Սառը դատողությունն ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ:
-Հասի՝ր, վազի՝ր,անցի՝ր մյուս մայթը ու շեղակի կռնակից, մեջքի՝ն, գլխի՝ն, շու՝տ, անցի՝ր փողոցը…
Մայթից իջա փողոց` ետևը անցնելու համար, բայց հանկարծ մի բան ետ մղեց ինձ, հազար անգամ պարզված բացորոշ բանն այդ պահին մեկից մեկ կասկածելի թվաց. նա է արդյոք ?…
-Անցիր դիմացը, դիմա՝ցը, դիմա՝ցը,ուղղակի ճակատի՝ն, շու՝տ, շու՝տ վազի՝ր…
Դիմացի մայթով հավասարվեցի նրան, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, ուսկից գնում էր նա: Ետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով`ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնաց`զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու պահին Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց, միքիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ…(Սողոմոն Թեհլիրյան, Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը, Երևան 1993թ., էջ 207 ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել