Քաղաքական մեկնաբան

Եթե Հայաստանի քաղաքական ուժերը արտաքին քաղաքականության հետ կապված իրենց ուղղվածությամբ մինչ օրս տարբերակվում էին ռուսամետ և արևմտամետ, ապա այսօր արդեն ունենք երրորդ կատեգորիա՝ տիեզերամետ ուժեր: Այս դեպքում հայացքներս պետք է ուղղենք ոչ թե դեպի արևմուտք կամ արևելք, այլ դեպի վեր, որտեղ էլ ամեն ինչ որոշվում է՝ թե՛ աղքատության և արտագաղթի ծավալների կրճատման հարցը, թե՛ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման հարցը, թե՛ երկրի արտաքին պարքի մարման խնդիրները, թե՛ սահմանների անվտանգության հարցը, և այս ամենը՝ մանրամասնորեն: Նույնիսկ որոշվում է, թե նախագահի որ թեկնածուն քանի տոկոս ձայն է հավաքելու:
Էլ մեզ ի՞նչ է մնում անելու: Աշխատելու ու պայքարելու կարիք էլ չի լինի, կարող ենք հանգիստ նստել տանը և «դիվան քշել». վերևում ամեն ինչ որոշված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել