Այս մասնագիտական ու կոլեգիալ ցեխկոխոցիի մեջ ամենավատն էն ա, որ ժամանակին Հայկ Մարությանը առաջին հերթին գժական խարիզմայով ու լայն դիապազոնով կոմիկ էր, ով նկարում էր իր կարգինհաղորդումները, չէր ակտիվանում ֆեյսբուքում միայն իր ֆիլմի պրեմիերայից երկու օր շուտ (պատկերավոր ասած), չէր նկարահանում սոցիալական հոլովակներ իր էրեխեքի հետ, որտեղ բազմոցին նստած պատմում էր, որ ինքն իր ընտանիքի հետ միանում ա Electric Yerevan-ին (խեղճ էրեխեք), ժամանակին նա չէր պոստում իր մասնակցությամբ միթինգային լուսանկարներ ու բարեգործական ճաշերի վիդեոներ. մարդն ուղղակի աշխատում էր, ուղղակի կայֆ գործ էր անում, որից հաճույք էիր ստանում՝ ընկալելով հեռուստաֆորմատը, պահանջարկ-առաջարկն ու վերջնական արդյունքը, որն իր տեսակի մեջ, հավանաբար, լավագույնն էր։ Իսկ սա ի՞նչ ա. համեմատվելով (պայմանականորեն) «յաիսնիցաների» հետ, նա այս կերպ ուզում ա իր ֆիլմը բարձրացնի. ծիծաղելի ու խղճուկ մոտեցում։ Ես այս պահին չեմ խոսում «Սիրո գործակցի» լավ կամ վատ ֆիլմ լինելու մասին (չնայած պրեմիերայի օրերին անդրադարձել եմ և գրել եմ գրախոսական, ում հետաքրքիր ա), ես խոսում եմ երկրի ամենահայտնի ու սիրված դերասաններից մեկի իմիջից ու հոգեբանությունից, ով ՀԱՍՏԱՏ գիտի, թե լավ, իրական ու արժեքավոր ֆիլմն ինչ ա։ Ափինիըն մեյքեր, ով նման գործելաոճով հերթական անգամ ապացուցում է, որ մեր մոտ ո՛չ առողջ կինոշուկայական հարաբերություններ կան, ո՛չ էլ ադեկվատ ու հետաքրքիր մրցակցություն, որի արդյունքում դու կցանկանաս աճել ու համեմատվել լավ կինոյի հետ, իսկական կինոյի հետ, ոչ թե մեկ անգամյա օգտագործման պլաստիկ բաժակի, որի մեջ հետո սիգարետ են հանգցնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել