Էլեկտրոնային կարգով ընտրությունների հարցով հանդիպեցի "ընդդիմության" ներկայացուցիչների հետ:
Ժողովուրդ, ի՛նչ մամռակալած թանձրամիտներ են դրանք:
Իշխանությունը մեծ հնարամտություն է դրսևորում սատանայական նորանոր հնարքներ բանեցնելու գործում:
Սրանք քարացած, թութակին նման մի բան են ասել ու կրկնում են-կրկնում են:
Մեկը չասեց. -եղբայր, բեր ցույց տուր ի՞նչ ես բերել, քննարկենք, առարկենք իսկ դու պաշտպանիր ասածներդ:
- մատը պիտի թանաքոտել,- Մանուկյան Արամն է ասում:
- Իշխանությունը կփոխենք, հետո առաջարկդ կարելի է քննարկել,- Սեֆիլյան Ժիրայրն է ասում:
- Խակերները կջարդեն,- Մակեյան Պետրոսն է ասում:
- Հա, կջարդեն, բա ոնց,- Հովհաննիսյան Համայակն է ասում:
- Էստոնիայից փորձագետ էր եկել: Ասում էր 2 տարում ես հանձն եմ առնում գրել էդ համակարգը Հայաստանի համար ու շատ մեծ փողեր էր ուզում,- Մարտրիոսյան Արմենն է ասում:
Ասում եմ եղբայր, մեզ վրա աղուն չի փռած, որ էստոնացին մեզ համար համակարգ գրի: Արդեն պատրաստ գրած է, նայեք, քննարկենք: Անվճար եմ տալիս:
- Ցուցակները պիտի հրապարակեն, ընտրության մասնակիցների ցուցակները,- շարունակում է Արմենը:
- Չեն համաձայնվի՛՛... , չեն անի՛՛...,- բոլորն են ասում:
Մի խոսքով, ըդդիմադիր դաշտը աղակալել է: Ոչինչ չի աճում բացի մի քանի փուշ ու տատասկից:
Մտածում եմ, իսկ միգուցե իշխանությանն առաջարկեմ: Կհամաձայնվի, իմ կարծիքով, եթե իրեն թողնվի վերահսկողության մեխանիզմը: Թող իր կեղծիքները անի քաղաքակիրթ ձևով: Թաղի խուժանի ու գողականների ծառայությունների կարիքը էլ չի լինի, հեևաբար դրանցից կախվածությունն էլ կնվազի: Գուցե իրենց որակը մի փոքր լավանա էդ մասով:
Համ էլ կարող է փող էլ տա ինձ:
Մի խորհուրդ տվեք:
Բայց տեսնես կնկատե՞ք ձեր բարձրությունից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել